Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ցույց են իրականացրել իրենց արտգործնախարարի դեմ

ԵԽԽՎ-ում մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ցույց են իրականացրել իրենց 
արտգործնախարարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ բողոքի ցույց են իրականացրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Քաղբանտարկյալների նկարները պատկերող կարմիր շապիկներ հագած ցուցարարները պահանջել են Ադրբեջանի իշխանություններից ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված ադրբեջանցի մտավորականներին և ակտիվիստներին:

ԵԽԽՎ ամբիոնից հոկտեմբերի 2-ին ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր ճաղերի հետևում են, ձերբակալված են իսկական հանցանքներ գործելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]