1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ մշակույթի գրավոր ժառանգությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը

Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ մշակույթի գրավոր ժառանգությանը նվիրված 
առաջին միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում օրերս մեկնարկել է հայ մշակույթի գրավոր հուշարձաններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի 160-ամյակի և Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող գիտաժողովի հիմնական դրույթներն են եղել հայ գրավոր ժառանգության լայնածավալ, բազմակողմանի ուսումնասիրությունը բանասերների, արևելագետների, պատմաբանների, արվեստագետների աշխատություններում, արտերկրում գտնվող հայ գրավոր ժառանգության արխիվների, պահոցների, գրադարանների ու ֆոնդերի հաշվառումն ու փոխգործակցության ծրագրերի մշակումը, միջմշակութային հարաբերությունների հաստատումը հայ գրավոր ժառանգության կենտրոններում:

Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ողջույնի խոսքով են հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, կազմկոմիտեի նախագահ Մ.Բ. Պիոտրովսկին, ովքեր իրենց ելույթներում բարձր են գնահատել հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը միտված հայագիտության դերը Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանում:

Գիտաժողովին զեկույցներով են հանդես եկել բանասերներ, պատմաբաններ, արվեստագետներ, լրագրողներ, ասպիրանտներ և ուսանողներ ԵՊՀ-ից, Նովգորոդի պետական համալսարանից, ՌԴ ԳԱ Մոսկվայի լեզվաբանական հետազոտությունների կենտրոնից, Մատենադարանից, Ուկրաինայի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, ՌԴ Արևելյան ձեռագրերի ինստիտուտից, Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանից: Գիտաժողովի թեմաների բազմազանությունը տարբեր հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել: Ներկաները բարձր են գնահատել գիտաժողովի կարևորությունը հայկական հոգևոր ու մշակութային կապերի ամրապնդման գործում:  Գիտաժողովի արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» մշակութային կենտրոնում՝ կլոր սեղանի շուրջ: Բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել գիտաժողովի բարձր մակարդակով անցկացման և ջերմ ընդունելության համար:

ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Հայ գրավոր ժառանգության կոթողները» թեմայով ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել կենտրոնի Հայկական ֆոնդի ձեռագիր ու հնատիպ մասունքները: Ֆոնդի պատմությանը նվիրված զեկույցով է հանդես եկել ֆոնդի գիտաշխատող և գիտաժողովի կազմակերպիչ Դոնարա Մկրտչյանը, ով իր զեկույցում գործընկերներին կոչ է արել փոխհամագործակցել և օտար ուսումնասիրողներին հայ ժառանգության գրավոր կոթողները մատչելի լեզվով հասանելի դարձնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]