Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է Հայաստանի հետ խաղի հայտացուցակը

Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է Հայաստանի հետ խաղի հայտացուցակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերի հայցացուցակը:

Ֆրանսիայի թիմի գլխավոր մարզիչը թիմ է հրավիրել հետևալ ֆուտբոլիստներին. դարպաապահներ` Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»), Ռուֆյե («Սենտ-Էտյեն»): Պաշտպաններ` Դին (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս»), Ժալե («Լիոն»), Կոսելնի («Արսենալ»), Մանգալա («Մանչեսթեր Սիթի»), Մատյո («Բարսելոնա»), Սանյա («Մանրեսթեր Սիթի»), Վարան («Ռեալ»), կիսապաշտպաններ` Կաբայ (ՊՍԺ), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնեյդերլին («Սաութհեմփթոն»), Սիսոկո («Նյուքասլ»), հարձակվողներ` Բենզեմա («Ռեալ»), Կաբելա («Նյուքասլ»), Ժինյակ («Մարսել»), Գրիզման («Ատլետիկո»), Պայե («Մարսել»), Ռեմի («Չելսի»), Վալբուենա («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]