Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օտարերկրյա մասնագետները կաշխատեն Արցախի բրենդի ստեղծման վրա

Օտարերկրյա մասնագետները կաշխատեն Արցախի բրենդի ստեղծման վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի շրջանակներում օտարերկրյա մասնագետները կաշխատեն Արցախի բրենդի ստեղծման վրա: Այս մասին հոկտեմբերի 2-ին, Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեին նվիրված հանդիպման ընթացքում նշեց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երևանում կայանալիք բիենալեից հետո միջազգային ժյուրի անդամների մի մասը մեկնելու է Արցախ, որտեղ փորձելու են մշակել Արցախի բրենդը` որպես պետության բրենդ:

«Մենք պետք է այս բիենալեի ընթացքում և այնուհետև Արցախում ցույց տանք, թե ինչպես է փոխկապակցված պետությունն ու դրա ներսում արտադրվող և այնուհետև արտահանվող ապրանքների բրենդները: Երբ մենք ասում ենք «Մերսեդես», ապա հասկանում ենք գերմանական որակ, մյուս կողմից, նմանատիպ կազմակերպությունները խոսում են իրենց երկրի որակի մասին: Այս նույնը մենք փորձելու ենք անել արցախյան բրենդի հետ», - տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահի՝ Արցախում հրավիրյալ մասնագետները սեփական փորձով ծանոթանալու են հայկական մշակույթի հետ՝ տոլմա փաթաթելուց մինչև խաղողից գինու պատրաստումը:

Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ը: Բիենալեի հիմնական անվանակարգերն են. «Հեռուստատեսային և վիդեո գովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր մեդիա», «Ռադիո գովազդ», «Գրաֆիկական դիզայն», «Մարքեթինգային արշավներ», «PR արշավներ», «Գիրք», ,Սոցիալական գովազդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]