1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականները ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն

ԱԺ-ի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականները ֆուտբոլային 
հանդիպում կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. Աղաբաբյան Աշոտ-ԱԺ պատգամավոր (թիմի ավագ), Ավագյան Կարեն-ԱԺ պատգամավոր, Բաբայան Արմեն-ԱԺ պատգամավոր, Բադոյան Էդուարդ-ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, Թովմասյան Հրայր-ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Թորոսյան Շիրակ-ԱԺ պատգամավոր, Ղասաբօղլյան Արմեն-ԱԺ նախագահի խորհրդական, Մինասյան Արծվիկ-ԱԺ պատգամավոր, Մինասյան Էրիկ-ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Նահապետյան Կորյուն-ԱԺ պատգամավոր, Նասալյան Արմեն-ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն, Շարմազանով Էդուարդ-ԱԺ փոխնախագահ, Սահակյան Հովհաննես-ԱԺ պատգամավոր, Սամվելյան Արբակ-ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն, Սարգսյան Հայկ-ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Քեֆիլյան Սարգիս-ԱԺ պատգամավորի օգնական, Ֆարմանյան Սամվել-ԱԺ պատգամավոր:

ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը: Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում կաջակցեն ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների ընտրանու կազմում հանդես կգան Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, «Հ1», «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:

Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]