Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մամեդյարովը ԵԽԽՎ ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության մասին

Մամեդյարովը ԵԽԽՎ ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնն օգտագործել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչություն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, Մամեդյարովը հայտնել է, թե շուրջ 20 տարի շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:

Նա կրկին առաջ է քաշել «հայկական զինված ուժերին ադրբեջանական տարածքներից հեռացնելու» մասին չարչրկված միտքը: Մամեդյարովը համեմատել է ղարաբաղյան հիմնախնդիրն Ուկրաինայի խնդրի հետ` հայտարարելով, թե այն ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԽ անդամ մյուս պետությունների հարցն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]