Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամեն ժամ Էբոլա վիրուսով հինգ մարդ Է վարակվում Սիեռա Լեոնեում

Ամեն ժամ Էբոլա վիրուսով հինգ մարդ Է վարակվում Սիեռա Լեոնեում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն ժամ Էբոլա մահացու վիրուսով հինգ մարդ է վարակվում Սիեռա Լեոնեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին գրել Է Independent թերթը՝ հղում անելով «Փրկեք երեխաներին» ավստրիական բարեգործական հիմնադրամին:

Ինչպես նշվում Է, անցած շաբաթ միայն Սիեռա Լեոնեում գրանցվել է էբոլա տենդով վարակվելու 765 դեպք այն դեպքում, երբ հանրապետության իշխանություններն ընդամենը 327 հիվանդանոցային մահճակալ են տրամադրել վարակված քաղաքացիների համար:

Բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են մեծ թվով երեխաների մասին, որոնք մահանում են տանը կամ փողոցներում, դրանով իսկ նշելով, որ տենդի տարածման մասշտաբը խիստ թերագնահատված է:

«Դժվար Է թեկուզեւ մոտավորապես գնահատել Էբոլա տենդից մահացած երեխաների թվաքանակը, քանի որ մենք չենք հասցնում հետեւել հիվանդության տարածմանը»,- ասել Է Սիեռա Լեոնեում հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբ ՄաքԳիլիվրեյը:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արեւմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք:

Մինչ այդ տեղեկացվել էր 3 հազար զոհվածների եւ 6 հազար վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]