1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄՕԿ-ն արդեն չի տարակուսում Ռիոյի օլիմպիական խաղերի վերաբերյալ

ՄՕԿ-ն արդեն չի տարակուսում Ռիոյի օլիմպիական խաղերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ը կարծես վերջակետ դրեց օլիմպիական խաղերը Բրազիլիայում անցկացնելու մասին ՄՕԿ-ի տարակուսանքին: Եռօրյա այցով  Ռիոյի մարզաբազաներում շրջագայած համակարգող հանձնաժողովը դրական գնահատական տվեց նախապատրաստական  ընթացքին: Մանրակրկիտ ուսումնասիրվել են մարզաբազաների, օլիմպիական ավանի, ավտոմայրուղիների, նույնիսկ կառուցվող մետրոյի կայարանի շինարարարական գործընթացները: Արագությունը և բարձր որակը միանշանակ գոհացնող են:  Հաջորդ`կարևոր փուլը 2015 թվականի վերջին կայանալիք մարզաբազաների փորձարկումը պետք է լինի: Նախատեսվում է խաղերից առաջ տարբեր մարզաձևերից անցկացնել  միջազգային 44 խոշոր մրցաշար: Այդ կապակցությամբ կազմակերպիչներն արդեն սկսել են համագործակցել միջաջազգային ֆեդերացիաների հետ:

Ընդամենը վեց ամիս առաջ ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը համաշխարհային մարզասերին  ահազանգեց, որ 2016 թվականի կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կայացումը Ռիո դե Ժանեյրոյում հարցականի տակ է: ՄՕԿ-ում նույնիսկ առաջարկություն եղավ խաղերը տեղափոխել կրկին Լոնդոն, քանզի նախապատրաստական աշխատանքներ գրեթե չէին կատարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: 

 Բրազիլական կողմը զարմանալի անտարբերություն դրսևորեց նման հայտարարությունների նկատմամբ: Այդ երկրում աշխատանքներ էին տարվում միայն ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման ուղղությամբ: Եվ դա հաջողվեց տանտերերին, ինչպես հաջողվեց նաև ամառային օլիմպիական խաղերի մախապատրաստությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]