Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքյան բանակը տարածքներ է գրավել Սալահ ադ Դին մարզում

Իրաքյան բանակը տարածքներ է գրավել Սալահ ադ Դին մարզում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան բանակը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ից մաքրել է Սալահ ադ Դին մարզի Տուզխամաթո քաղաքի և Զերքա կամուրջի միջև ընկած տարածքը, որը գտնվում է Թիրքիթ քաղաքի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը միևնույն ժամանակ վերահսկողություն է հաստատել Սալահ ադ Դին մարզում գտնվող 10-ը գյուղերի վրա: Վնասազերծվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքավորումներ, որոնք տեղադրել էր ահաբեկչական խմբավորումը: Տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել: Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Սալահ ադ Դին մարզում հաջողություններն իրականացվել են իրաքյան բանակի և ազգային կամավորական ջոկատների համագործակցության արդյունքում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Նինվե մարզի շեյխերը և երևելի անձինք հայտարարել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով ջոկատներ կազմավորելու մասին, որոնք կհամագործակցեն ոստիկանության և անվտանգության ուժերի հետ:

Դալաուիա շրջանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ իրաքյան ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Թիրքիթ քաղաքի հարավային շրջանները, ինչի հետևանքով ավելի քան 40 ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Նախօրեին Թիրքիթ քաղաքում 30 ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ՝ հունիսին, ԻԼԻՊ խմբավորումը վերահսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ հայտնված տարածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]