Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարդիկ պետք Է «լարեն իրենց ուղեղները», որպեսզի նրանց չփոխարինեն ռոբոտները

Մարդիկ պետք Է «լարեն իրենց ուղեղները», որպեսզի նրանց չփոխարինեն ռոբոտները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեխնոլոգիական ցունամիի» պատճառով մարդկանց հարկ կլինի Էապես բարձրացնել իրենց որակավորումն այն բնագավառներում, որտեղ ռոբոտները չեն կարողանա նրանց փոխարինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վիրջինիայի համալսարանին առընթեր գործարարության դպրոցի պրոֆեսոր Էդվարդ Հեսը հայտարարել է Fox Business ալիքի Opening Bell ծրագրին տված հարցազրույցում:

Պրոֆեսորի խոսքով՝ «տեխնոլոգիական ցունամին» նոր փուլ է անմիջականորեն արհեստական ինտելեկտի հետ կապված տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Հեսն այն կարծիքին Է, որ արհեստական ինտելեկտը, հավանաբար, «մարդկային հայտնագործություններից մեծագույնն Է կրակի յուրացումից հետո»: Նրա համոզմամբ՝ հենց նա Է «արմատապես փոխում խաղի կանոնները»:

ինչպես նշում են փորձագետները, միակ բանը, որը մարդկանց հաջողվում Է ավելի լավ անել, քան տեխնոլոգիաները, ստեղծագործական մտածողությունն Է, տրամաբանական մտածողությունը, ինչպես նաեւ փոխհարաբերությունները մյուս մարդկանց հետ, շարունակել Է գիտնականը:

«Եթե ձեր աշխատանքը կապված չԷ դրա հետ, եթե դուք աշխատում եք գրասնյակում կամ սպասարկման ոլորտում, դուք ռիսկի խմբում եք»,- հայտարարել Է պրոֆեսորը, նշելով, որ իր ունեցած տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ռոբոտները մարդկանց կփոխարինեն մոտավորապես 66 տոկոս աշխատատեղերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]