1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը և ԱԺ ոչ իշխանական ուժերը համաձայնության չեն գալիս շրջանառության հարկի մասին օրենքի շուրջ

Կառավարությունը և ԱԺ ոչ իշխանական ուժերը համաձայնության չեն գալիս 
շրջանառության հարկի մասին օրենքի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդարանական 6 խմբակցությունների և կառավարության խորհրդակցությունը՝ շրջանառության հարկի մասին օրենքի վերաբերյալ: Խորհրդակցության  ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կողմերը բանակցությունների արդյունքում մնացին իրենց դիրքորոշմանը: «Կառավարությունը մնաց իր դիրքորոշմանը, որ օրենքը պետք է կիրառվի, մենք էլ պնդում ենք մեր առաջարկած փոփոխությունները և օրենքի որոշ դրույթների կասեցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ կառավարության կողմից չեն ընդունվել իրենց առաջարկները օրենքով նախատեսված պատիժների մասին դրույթը կամ տարեկան շրջանառության շեմը բարձրացնելու վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ բանակցություններն արդյունք չեն տալիս: Նա ընդգծեց, որ կառավարությունը չի ցանկանում զիջումների գնալ այս հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]