Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ավստրիան կարող Է միանալ Գերմանիային ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում

Ավստրիան կարող Է միանալ Գերմանիային ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան կարող Է Գերմանիայի գործընկերը դառնալ 2016 – 2017 թվականներին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահության ընթացքում: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, «այդ տարբերակը քննարկվում Է, սակայն վերջնական որոշում առայժմ չկա», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Այս տարվանից Եվրակազմակերպությունը որոշել Է փորձարկել կազմակերպությունում զույգով նախագահության պրակտիկան, երբ միանգամից երկու երկրներ համաձայնեցնում եւ ներկայացնում են առաջնահերթությունները եւ առաջադրում առաջիկա երկու տարվա խնդիրները: Այսպես, այս տարի նախագահող Շվեյցարիան կազմակերպության ղեկավարությունը կհանձնի Սերբիային, որը կշարունակի ավելի վաղ Բեռնի հետ համաձայնեցված գիծը:

Նախօրյակին Գերմանիան պաշտոնապես հայտարարել Է 2016 թվականին իր՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:

2016 թվականին նախագահելու վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի նիստը տեղի կունենա դեկտեմբերին Բազելում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]