Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հակառակորդի գնդակից զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախում հակառակորդի գնդակից զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության  հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]