Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին, «Ռեալ»-ը կարողացավ հաղթել. Չեմպիոնների լիգա

«Արսենալ»-ը ջախջախեց «Գալաթասարայ»-ին, «Ռեալ»-ը կարողացավ հաղթել. 
Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա ամենաանսպասելի հանդիպումը կայացավ Սոֆիայում` «Լուդոգորեց»-ը հյուրընկալեց «Ռեալ»-ին:

Անակնկալ մեկնարկ  ունեցավ «Լուդոգորեց»-«Ռեալ» հանդիպումը, որտեղ առաջինը հաշվի մեջ առաջ անցան բուլղարական թիմի ֆուտբոլիստները: Այնուհետ «Ռեալ»-ը չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը: Իսկ ահա երկրորդ փորձից «Ռեալ»-ը, ամեն դեպքում, հավասարեցրեց խաղի հաշիվը: Երկրորդ 11 մետրանոցը իրացրեց Ռոնալդուն: Մադրիդցիներին հաջողվեց խփել նաև երկրորդ գնդակը: 77-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Բենզեման:  

Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ջախջախեց «Գալաթասարայ»-ին: «Զինագործները» 4 գնդակ ուղարկեցին թուրքերի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Գերմանական «Լևերկուզեն»-ը 3-1 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկա»-ին: Ֆրանսիական «Բազել»-ը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լիվերպուլ»-ին: Հունական «Օլիմպիակոս»-ը 2 գնդակի տարբերությամբ զիջեց «Մալմո»-ին: Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդում: «Ատլետիկո»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին: 

«Լևերկուզեն» 3-1 «Բենֆիկա»

«Արսենալ» 4-1 «Գալաթասարայ»

«Ատլետիկո» 1-0 «Յուվենտուս»

«Մալմո» 2-0 «Օլիմպիակոս»

«Բազել» 1-0 «Լիվերպուլ»

«Լուդոգորեց» 1-2 «Ռեալ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]