1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարեցների միջազգային օրվա առթիվ անակնկալ մատուցեց Գյումրու քաղաքապետարանը

Տարեցների միջազգային  օրվա առթիվ անակնկալ մատուցեց Գյումրու 
քաղաքապետարանը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների միջազգային  օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին անակնկալ մատուցեց Գյումրու քաղաքապետարանը: Քաղաքապետարանի աշխատակիցները տարեցների միջազգային օրը շնորհավորելու նպատակով այցելեցին մեկ դարը բոլորած 2 տարեցի:

Ի դեպ, մեկ օր առաջ Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու անդամները հաստատեցին համայնքի բյուջեից վերջիններիս՝ 1911 թվականին ծնված Վարազդատ Մանուկյանին և 1914 թվակաին ծնված Կորյուն Վարձելյանին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին առաջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետի և ավագանու անդամների անունից  պապիկներին  շնորհավորեց և առողջություն  մաղթեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Մկրտչյանը:

Տարեցների միջազգային օր իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերի 1-ից ամբողջ աշխարհում հոկտեմբերի մեկը նշվում է որպես «Տարեցների միջազգային օր»:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]