Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ մարզահամերգային համալիրի անվանումը չի փոխվելու

Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ մարզահամերգային համալիրի անվանումը 
չի փոխվելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպիսին էլ լինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կարգավիճակը, դրա անվանումը չի փոխվելու: Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:

«Համալիրի կարգավիճակը, անունը չի փոխվելու, մեկ անգամ ևս հաստատում եմ: Շփոթ կարող էր առաջացնել համալիրի նախկին սեփականատեր հանդիսացող կազմակերպության մամուլի խոսնակի քայլը, ով մամուլի ասուլիս էր հրավիրել ու եկել զինվորական համազգեստով` անելով իրականությանն ամենևին չհամապատասխանող հայտարարություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` դեռևս 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով է համալիրը վերանվանվել Կարեն Դեմիրճյանի անվան: «Ցանկացած կազմակերպություն, որն իր տիրապետման ներքո կունենա կամ իր սեփականությանը կհանձնվի համալիրը, լինի մասնավոր, թե պետական, մեր պահանջը լինելու է հետևյալը, որ իր ֆիրմային անվանումը պետք է պարունակի հենց այդ բառերը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է համալիրի հետագա ճակատագրին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց. «Այս պահի դրությամբ համալիրի նկատմամբ սեփականությունը Հայաստանի Հանրապետությունն է, բայց չենք պատրաստվում երկար պահպանել ՀՀ-ի ունեցած սեփականությունը: Ունենք լուծման երկու ուղի. կամ գտնել կառավարիչ ու առաջարկել նախապայման, որ անվանումը պահպանեն, կամ ստեղծել պետական ոչ առևտրային կազմակերպություն` դրան հանձնելով համալիրը: Երկու դեպքում էլ պահպանելու ենք անունը, ինչը բխում է ՀՀ նախագահի 99 թվականի հրամանագրից»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամարգային համալիրի սեփականատեր «Բամօ» ընկերությունը պետության առջև ունեցած պարտքերի պատճառով համալիրը դրվել էր աճուրդի: Գնորդ չգտնվելու պատճառով այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]