Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը տարվա առաջին ինն ամիսներին ստացել է 31 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Հայաստանը տարվա առաջին ինն ամիսներին ստացել է 31 մլն դոլարի 
մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով 2014թ. հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 3 հազար 191.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 12.8 մլրդ դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 27.9 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23.7 տոկոսը` մանածագործական իրերը, 10.3 տոկոսը` սարքեր և ապարատները, 7.9 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.2 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 22 –ը կազմում եմ մնացած ապրանքները:

ԱՊՀ երկրներից ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 7.3 տոկոսով և կազմել 659.6 հազար դոլար: Եվրամիությունից ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 50.9 տոկոսով` կազմելով 13 մլն 823.2 հազար դոլար, ընդ որում` Նիդերլանդներից ստացված օգնությունն ավելացել է 19.6 անգամ, Լեհաստանից ստացված օգնությունը` 2.3 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am