Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուվրը և Վերսալը կսկսեն գործել առանց հանգստի

Լուվրը և Վերսալը կսկսեն գործել առանց հանգստի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի թանգարանային խոշոր համալիրները` Լուվրը և Վերսալը, ինչպես նաև Օրսեն կսկսեն աշխատել առանց հանգստյան օրերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները: Այդ նախաձեռնությունը, նրանց կարծիքով, կօգնի լուծել այցելուների մեծ թվի պատճառով առաջացած խնդիրը: Սպասվում է, որ նոր որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականից և կգրծի մինչ 2017 թվականը:

Ներկայում նշված երեք թանգարանները չեն գործում շաբաթը մեկ օր, որպես օրենք, երկուշաբթի կամ երեքշաբթի:

Լուվրը համարվում է աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանը: Տարեկան այնտեղ է այցելում 9,2 մլն մարդ: Տարեկան Վերսալ է այցելում 7 մլն մարդ, իսկ Օրսե` 3,5 մլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]