Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարեցների միջազգային օրը նշվեց Գյումրու տուն-ինտերնատում

Տարեցների միջազգային օրը նշվեց Գյումրու տուն-ինտերնատում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների միջազգային օրը նշվեց Գյումրու տուն-ինտերնատում: Ծերերի համար  հաճելի ժամանց ու ուրախ տրամադրություն էր կազմակերպել «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»-ը: Ուրախ երգն ու պարը ստիպեցին ծերերին կարճ ժամանակում մոռանալ իրենց հոգսերն ու խնդիրները, նաև այն, որ իրենցից  շատերին արդեն մոռացել են հարազատները: Նրանց մեծ մասի համար հենց այս ուշադրությունն է պակասում:

Գյումրու տուն-ինտերնատը հիմնադրվել է 1949 թվականին և նախատեսված է միայնակ ծերերի և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ըստ տվյալների՝ Գումրիում բնակվող 600 ծերից 160-ը ներկայում օթևանում է տուն-ինտերնատում:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը, թեև տուն-ինտերնատն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ, սակայն ցանկացած խնամվողի համար ամենալավ տունմ իր հարազատի հետ է, այդ իսկ պատճառով հարազատների հետ տարվում են հատուկ բացատրական աշխատանքներ՝ տարեցներին իրենց ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Այդ աշխատանքներն  արդեն իսկ հաջողությամբ  է պսակվել՝ 7 ծեր վերադարձել է ընտանիք:

Տարեցների միջազգային օրն իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին՝  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից,  իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերի 1-ից ամբողջ աշխարհում հոկտեմբերի մեկը նշվում է որպես «Տարեցների միջազգային օր»:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]