Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը քառյակին հորդորում է համագործակցել կառավարության հետ

Հովիկ Աբրահամյանը քառյակին հորդորում է համագործակցել կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական բոլոր ուժերին հորդորում է աջակցել կառավարությանն իր առջև դրված խնդիրները կատարելու համար: Այդ մասին վարչապետը հայտարարեց խորհրդարանի ամբիոնից` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին:

«Խոսքս ուղղում եմ քառյակին, մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում Ազգային ժողով, որոնք օժանդակում են բիզնեսի, տնտեսության զարգացմանը, որից պետք է ածանցվի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը: Զանգ եմ տալիս Ազգային ժողովի նախագահին, առաջարկում, որ քննարկենք ձեզ հետ, պատասխանում է` իրենք ցանկություն չունեն: Ձեր ցանկությունը ո՞րն է, որ հեղափոխությո՞ւն լինի, չի լինի: Ես ձեզ չեմ հասկանում, երկրորդ մարտի մե՞կ եք ուզում ունենալ: Մենք ձեզնից չենք խուսափում, մենք ձեզ առաջարկում ենք, որ եթե սխալներ կան, օգնեք, որպեսզի դրանք շտկենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ՓՄՁ-ների ներկայացուցիչներին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունը «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքով նպատակ չունի ճնշել ՓՄՁ-ներին: «Մենք մինչ այս օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Աժ պատգամավորների, ՀԿ, փոքր ու միջին բիզնեսի կարկառուն ներկայացուցիչների ներկայությամբ: Այնպես չի եղել, որ առանց քննարկումների օրենքը բերել ենք ԱԺ ու ընդունել: Մենք քայլ ենք կատարել, նվազեցրել ենք ՓՄՁ-ների հարկային բեռը: Եթե բոլորդ անկեղծ եք, ազնիվ եք, եթե դուք բոլորդ ճիշտ ներակայցնեք մեր հանրությանը, ապա այլ կլինի իրավիճակը: Եթե ՓՄՁ-ների շրջանառությունը 58 միլիոն 358 դրամ է, ուղղակի ողջամիտ չէ, որ նրանք հրաժարվեն մեկ տոկոս վճարելուց ու ասեն, որ ցանկանում են 3.5 տոկոս վճարել: Պարզ չէ՞, որ նրանց մոտ առևտրաշրջանառությունը բարձր է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով` իրենք գիտեն, թե ովքեր են ստվերում աշխատում ու նշյալ օրենքը մի քայլ է դրա դեմ պայքարելու: «Մեր խնդիրը այն խոշոր ձեռնարկատերերն են, որ ստվերում են աշխատում, որպեսզի գան հարկային դաշտ»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]