Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերին կազմել է 408.36 դրամ

Դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերին կազմել է 408.36 դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված 0.4 տոկոս հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3 տոկոս նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. սեպտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.8 տոկոս նվազմանը զուգընթաց արձանագրվել է հաշվարկային փոխարժեքի 0.8 տոկոս հավելաճ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.2 և 0.7 տոկոսով: 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 408.36 դրամ, ինչը 0.04 տոկոսով գերազանցել է 2013թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (408.2 դրամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]