Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ սամբիստները Սեուլում կմասնակցեն սամբոյի աշխարհի առաջնությանը

Հայ սամբիստները Սեուլում կմասնակցեն սամբոյի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան հոկտեմբերի 8-ից 12-ը կհյուրնկալի սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ` Լենդրուշ Զատիկյանը (48կգ), Գրիգոր Մխիթարյանը (52կգ), Դավիթ Խաչատրյանը (52կգ), Էռնեստ Հայրապետյանը (60կգ), Սերգեյ Կարապետյանը (68կգ), Նաիրի Կարապետյանը (81կգ), Դավիթ Նալբանդյանը (82կգ), Գրիգոր Սահակյանը (87կգ),Սեյրան Սահակյանը (90կգ) և Դիանա Հովհաննիսյանը (48կգ):

Սեուլ կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի թիմի ակնկալիքները: «Սպասումներ, իհարկե, ունենք: Մեդալնե՞ր, իհարկե, կլինեն: Չեմ ուզում որևէ մեկին հատուկ առանձնացնել, բայց չմոռանանք, որ մեր հավաքականում ընդգրկված են այս տարվա Եվրոպայի չեմպիոններ Լենդրուշ Զատիկյանն ու Գրիգոր Մխիթարյանը, նաև Եվրոպայի արծաթե մեդալակիրներ ու Հայաստանի առաջնության հաղթողներ: Ի դեպ, Գրիգոր Մխիթարյանը, որ քանիցս դարձել է Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն և մրցանակակիր Սեյրան Սահակյանը այժմ ծառայում են հայոց բանակում և ուրախալի է, որ բանակի ղեկավարությունը, ինչպես և միշտ, ընդառաջել է մեզ՝ թույլատրելով զինծառայող-մարզիկների մասնակցությունը: Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ նոյեմբերին կկայանա աշխարհի մեծահասակների առաջնությունը և հավաքականում ընդգրկել ենք զինծառայող Էդիկ Պետրոսյանին, ումից նույնպես սպասումները մեծ են: Ու եթե խոսք գնաց Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնության մասին, կանխելով Ձեր հարցը, ավելացնեմ՝ ակնկալիքներ ունենք մեր փորձառու մարզիկներից. աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Եվրոպայի ու Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան և այլն: Մի խոսքով, սպասեք՝ մեդալներ լինելու են»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]