Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը ընդառաջել է սյունեցիներին` մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին առաջարկելով

Հովիկ Աբրահամյանը ընդառաջել է սյունեցիներին` մարզպետի պաշտոնում Սուրիկ 
Խաչատրյանին առաջարկելով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին առաջարկել է` հաշվի առնելով ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքի մեծ ու հաջողված փորձը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց վարչապետն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ես հաշվի եմ առել նաև սյունեցիների առաջարկը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որ Սուրիկ Խարատրյանին տեսնեն Սյունիքի մարզպետի պաշտոնում»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի կառավարության որոշմամբ` Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն` Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի հունիսից՝ իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո:

Դրանից հետո Սյունիքի մարզպետ էր նշանակվել Վահե Հակոբյանը, ով օրեր առաջ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]