Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ավիաընկերությունները կփոխեն 1,3 հազար Boeing-ների Էկրանները

ԱՄՆ-ի ավիաընկերությունները կփոխեն 1,3 հազար Boeing-ների Էկրանները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունը (FAA) երկրի ավիաընկերություններին պարտավորեցրել է օդաչուների խցիկներում փոխել Էկրաններն ավելի քան 1300 Boeing ավիահանրանավերում այն հնարավոր խնդիրների պատճառով, որոնք կարող են հանգեցնել սարքերի ոչ կոռեկտ աշխատանքի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  Wall Street Journal-ին:

FAA-ի փաստաթղթերի համաձայն՝ խոսքը վերաբերում Է Boeing 777 եւ 737 մոդելներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչության եւ ընկերության փորձագետների համատեղ փորձարկումների ընթացքում պարզվել Է, որ Wi-Fi անհաղորդալար ցանցերից ճառագայթումների պատճառով ավիահանրանավերի օդաչուների խցիկներում կարող Է առկայծում կամ անջատում տեղի ունենալ Էկրաններին, որոնց վրա տեղեկատվություն է պատկերվում թռիչքի արագության, բարձրության եւ ուղղության մասին: Նման խնդրի ծագման դեպքում կարող է վթարային իրադրություն ստեղծվել: 

Ինչպես գրել Է Wall Street Journal-ը, Boeing-ի տվյալ մոդելներում տեղակայվել են Honeywell International ընկերության Էկրաններ: Դրանք փոխարինելու համար FAA-ն ավիաընկերություններին տրամադրել Է հինգ տարի: Յուրաքանչյուր գրաֆիկական սարքի փոխարինման արժեքը կազմում Է ավելի քան հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]