Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրաճանաչ ջութակահար Ջոշուա Բելը համերգ Է տվել Վաշինգտոնի մետրոյում

Հանրաճանաչ ջութակահար Ջոշուա Բելը համերգ Է տվել Վաշինգտոնի մետրոյում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրաճանաչ ջութակահար Ջոշուա Բելը երկրորդ անգամ համերգ Է տվել Վաշինգտոնի մետրոյում: 46-ամյա նշանավոր երաժշտի ելույթը տեղի Է ունեցել Union Station կայարանի սրահում: Նրա հետ միասին Իոհան Սեբաստյան Բախի եւ Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները կատարել են նրա ինն աշակերտներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին անգամ Բելը նման Էքսպերիմենտ Է անցկացրել յոթ տարի առաջ, երբ մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկի անցումում Ստրադիվարիուսի 1713 թվականի ջութակով ծպտյալ կատարել Է մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ջութակահարի խոսքով՝ ինքը ցանկացել Է տեսնել, թե ամերիկացիներն ինչ հետաքրքրություն են դրսեւորում երաժշտության նկատմամբ: Այն ժամանակ համերգը շարունակվել Է մոտավորապես 45 րոպե: Այդ ընթացքում Բելը, որին հետիոտներից ոչ ոչ չի ճանաչել, բավական համեստ գումար Է վաստակել՝ մոտավորապես 30 դոլար: «Վաշինգտոն պոստ» թերթի տվյալներով, որի աջակցությամբ Է կատարվել գիտափորձը, այդ ժամանակահատվածում Բելի կողքով անցել Է շուրջ 2 հազար մարդ, բայց նրա ելույթը լսելու համար կանգ են առել երկու տասնյակից ոչ ավելին:

Այս անգամ գլխավոր նպատակը, որը հետապնդում Էր վիրտուոզը, այն Էր, որ «հասարակ մարդկանց ուշադրությունը գրավի արվեստի այդ տեսակի հետ հաղորդակցվելու կարեւորության վրա»: «Երաժշտությունը պետք Է դառնա յուրաքանչյուրի կյանքի բաղադրիչը, որովհետեւ այն մեզ ավելի լավն Է դարձնում»,-ասել Է Բելը:

30-րոպեանոց համերգը, որը հավաքել Էր դասական երաժշտության տասնյակ երկրպագուների, նաեւ գովազգային լավ արշավ Է դարձել նրա «Բախ» ջութակի կոնցերտի նոր ալբոմի համար, որը վաճառքի Է հանվել սեպտեմբերի 30-ին:

«Ինձ համար շատ կարեւոր Էր մեկ անգամ եւս իջնել մետրո եւ անցորդների ուշադրությունը դարձնել մեր կյանքի երաժշտական կողմի վրա»,-խոստովանել Է երաժիշտը: «Հատկապես պատվաբեր Էր կատարել Բախի ստեղծագործությունները, որն իրավամբ համարվում Է բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորը»,-նշել Է Բելը:

Ջոշուա Բելը ջութակ նվագել Է սովորել չորս տարեկանում: 14 տարեկանում երաժիշտն արդեն որպես մենակատար հանդես Էր գալիս Ֆիլադելֆիական նվագախմբի հետ, որի դիրիժորն այն ժամանակ Ռիկարդո Մուտին Էր: Բելի երաժշտական նվաճումները 2007 թվականին նշվել են ԱՄՆ-ի ակադեմիական կատարողների համար սահմանված բարձրագույն պարգեւով՝ Էվերի Ֆիշերի մրցանակով: Իսկ Նիկոլաս Մոյի ջութակի կոնցերտի ձայնագրման համար Բելն ստացել Է Grammy հեղինակավոր մրցանակը: Ջութակահարը թողարկել Է 35 ալբոմ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]