Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեփանակերտում կանցկացվի բիզնես-համաժողով

Ստեփանակերտում կանցկացվի բիզնես-համաժողով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կառավարության աջակցությամբ Երևանի առևտրաարդյունաբերական պալատն ու Արցախի ներդրումային հիմնադրամը Ստեփանակերտում հոկտեմբերի  3-6-ը կանցկացնեն բիզնես-համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Առևտրաարդյունաբերական պալատից, միջոցառմանը մասնակցելու են հայտնի մասնագետներ Արցախից ու Հայաստանից, նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից: Բիզնես-համաժողովի  հիմնական թեմաներն են` ներդրումային գրավչությունը տարածաշրջանում և պետության ​​աջակցությունը, ԼՂՀ​​ բժշկական և դեղագործական ոլորտների իրավիճակը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարածաշրջանում բիզնեսի զարգացման հարցում, ժամանակակից շինարարություն. շինանյութերի արտադրման նոր տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն` արտահանման արդիական խնդիրները, Արցախի բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությունը բիզնեսի խթանման հարցում, փոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Բազմաթիվ ոլորտային սեկցիոն նիստերը և կոնտակտային բորսան կօգնեն գործարարներին նոր առևտրատնտեսական կապեր ստեղծել ԼՂՀ գործարարների միջև, ամրապնդել արդեն ստեղծված կապերը, ինչպես նաև հիմնել նոր բիզնես: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]