Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն զիջեց ՊՍԺ-ին, «Բատէ»-ն հաղթեց «Ատլետիկ»-ին. Չեմպիոնների լիգա

«Բարսելոնա»-ն զիջեց ՊՍԺ-ին, «Բատէ»-ն հաղթեց «Ատլետիկ»-ին. Չեմպիոնների 
լիգա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Ֆուտբոլի Չեմպիոների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի մի շարք հանդիպումները:

Կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզում, որտեղ ՊՍԺ-ն առավելության հասավ «Բարսելոնա»-ի նկատմամբ: Ֆրանսիացիները հաղթեցին 3-2 հաշվով: Կատալոնացիների կազմում աչքի ընկան Մեսսին (արգենտինացու գոլը «Բարսելոնա»-ի համար 500-րդն էր Չեմպիոնների լիգայում) և Նեյմարը, իսկ ՊՍԺ-ի կազմում գոլի հեղինակներ դարձան Դավիթ Լուիսը, Վերատին և Մատյուիդին:

Ոչ-ոքի ավարտվեցին «Շալկե»-«Մարիբոր» (1-1), ԱՊՕԷԼ-«Այաքս» (1-1), «Շախտյոր»-«Պորտու» (2-2), ինչպես նաև «Մանչեստեր Սիթի»-«Ռոմա» հանդիպումը, որտեղ ռեկորդային գոլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Տոտին, ով դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում, ով դառնում է գոլի հեղինակ: Անակնկալ հաշիվ գրանցվեց «Բատէ»-«Ատլետիկ» խաղում, որտեղ իսպանացիները զիջեցին 2-1 հաշվով: Լոնդոնի «Չելսի»-ին նվազագույն հաշվով հաղթեց «Սպորտինգ»-ին:      

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ շրջանի մյուս խմբերի հանդիպումները կկայանան հոկտեբերի 1-ին: 

ՊՍԺ 3-2 «Բարսելոնա» 

«Շալկե» 1 -1  «Մարիբոր»

«ԲատԷ» 2 - 1 «Ատլետիկո»

«Շախտյոր» 2- 2 «Պորտու»

«Սպորտինգ» 0 -1 «Չելսի»

ԱՊՕԷԼ 1- 1 «Այաքս»

«Մանչեստեր Սիթի» 1- 1«Ռոմա»

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]