Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզում տեղի ունեցավ մարզխորհրդի այս տարվա երրորդ նիստը

Արարատի մարզում տեղի ունեցավ մարզխորհրդի այս տարվա երրորդ  նիստը

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում, սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ մարզխորհրդի այս տարվա երրորդ նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական Արմեն Մնացականյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի  վարչությունների պետերը, մարզի 97 համայնքների ղեկավարները, այլք:

Մարզխորհրդի նիստում, ի թիվս բազմաթիվ քննարկվող հարցերի, շեշտը դրվեց աշնանացանի բարեհաջող կազմակերպման, ոռոգման ջրի խնդրի, նաեւ համայնքների բյուջեների կատարողականի վրա:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ մարզի 15 մթերող կազմակերպություններն արդեն մթերել են 70 հազար տոննա խաղող: Մնացած չափաքանակն իրացվել է ներքին շուկայում: Վերին Արտաշատի մասնագիտացված խաղողագործները բերքը պահեստավորել են սառնարանային տնտեսություններում` ձմռանը թանկ գնով իրացնելու նպատակով: Վարչության պետն, անդրադառնալով աշնանացանին, նշեց, որ այս տարի 5430,0 հեկտարի վրա հողագործները կցանեն աշնանացան ցորեն, 240,0 հա նախատեսված է գարու համար:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում 75 համայնքներ բյուջեի 90 տոկոսի շեմը գերազանցել են: Մարզպետն առաջարկեց առաջիկա շաբաթվա ընթացքում համայնքպետերի հետ քննարկել հիմնախնդիրները եւ օգնել վճարումների ժամանակին կատարման հարցում:

Մարզպետը անդրադարձավ ոռոգման ջրի հարցին` նշելով, որ այդ հարցում հողագործները խնդիր չեն ունենա` ՋՕԸ-րի ղեկավարների միջնորդությամբ:

Ելույթներով հանդես եկան նաեւ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Գագիկ Պողոսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]