1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գյումրու օր» տոնակատարությունը, անբարենպաստ եղանակային կախանտեսումների պատճառով,կհետաձգվի

«Գյումրու օր» տոնակատարությունը,  անբարենպաստ եղանակային  կախանտեսումների պատճառով,կհետաձգվի

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» տոնակատարությունն անբարենպաստ եղանակային  կախանտեսումների պատճառով կհետաձգվի:  Այս մասին Գյումրու ավագանին որոշում կայացրեց սեպտեմբերի 30-ին` ավագանու հերթական նիստի ժամանակ: Միջոցառումը նախատեսված էր հոկտեմբերի 5-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապես հայտարարված միջոցառումների մեծ մասը լինելու են բացօթյա, ավագանին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով,   միաձայն որոշեց քաղաքին  նվիրված տոնակատարությունը հետաձգել՝ սպասվող անձրևի պատճառով «չփչացնելու» համար  նախատեսված ծրագիրը: «Ըստ կանխատեսումների` հոկտեմբերի 22-ից սպասվում  է պարզ եղանակ, մենք կարող ենք տոնակատարությունը տեղափոխել հոկտեմբերի 25-ին կամ 26-ին»,- նշեց Սամվել Բալասանյանը:Այդ օրը նախատեսվում  է  վերանորոգումից հետո Գյումրիում վերաբացել փողոց,  կենտրոնական հրապարակի շատրվանները, խաղահրապարակ, այդ օրվա անակնկալներից մեկը լինելու է նաև Գյումրու թիվ 21 դպրոցին կից «Մշակութային դպրոց»-ի բացումը, տոնվելու է 5-րդ երաժշտականի դպրոցի գործունեության 40- ամյակը: Այս ընթացքում կլուսավորվի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Կանցկացվեն փառատոններ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]