Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին. Չեմպիոնների լիգա

«Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն դատարկ տրիբունաներով հյուրընկալեց Մյունխենի «Բավարիա»-ին: ԲԿՄԱ-«Բավարիա» 0-1:

Մեկնարկում Գերմանիայի գործող չեմպիոնի առավելությունն ակնհայտ էր` «Բավարիա»-ն տիրում էր խաղային իրավիճակին: Մյունխենցիներն առավելությունը գոլի վերածեցին միայն 22-րդ րոպեին: Մարիո Գյոտեցին գցեցին ԲԿՄԱ-ի տուգանային հրապարակում, իսկ նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Թոմաս Մյուլերը: Բաց թողած գնդակից հետո «բանակայինները» ինչ որ չափով վերականգնեցին խաղի հավասարությունը: Երկրորդ կեսում ԲԿՄԱ-ն կարողանում էր պաշտպանություն հարձակման անցնել, սակայն Նոյերի պաշտպանած դարպասը գրավել չէր հաջողվում: Այս խաղակեսում «Բավարիա»-ն ավելի կազմակերպված էր խաղում: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0-1 և «Բավարիա»-ն երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՉԼ-ում: 

 Այս խաղից հետո «Բավարիա»-ն դարձավ E խմբի առաջատարը 6 միավորով: ԲԿՄԱ-ն միավոր չունի: Խմբի մյուս զույգի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանկով 22:45-ին: «Մանչեստեր Սիթի»-ն ուժերը կչափի «Ռոմա»-ի հետ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]