Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Սենատի նոր նախագահ կդառնա ընդդիմության ներկայացուցիչ Ժերար Լարշեն

Ֆրանսիայի Սենատի նոր նախագահ կդառնա ընդդիմության ներկայացուցիչ Ժերար Լարշեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի ընտրություններում Սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո այդ երկրի խորհրդարանի նոր նախագահ կդառնա խորհրդարանի վերին պալատում ընդդիմության առաջնորդ Ժերար Լարշեն: Նրա թեկնածությունն այդ պաշտոնում ստացել է «Միություն» կուսակցության համախոհների հավանությունը` ի աջակցություն ազգային շարժման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, Սենատի նոր նախագահի ընտրությունները պաշտոնապես կկայանան վաղը, սակայն հաշվի առնելով, որ վերջին հանգստյան օրերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում վերին պալատում տեղերի մեծ մասը սոցիալիտներից անցել է աջակողմյան ընդդիմությանը, Լարշեի համար այդ գործընթացը կդառնա ընդամենը ձևականություն:

Համաձայն Ֆրանսիայի սահմանադրության` Սենատի ղեկավարի պաշտոնն իր նշանակությամբ երկրորդն է` երկրի նախագահից հետո:

Հատկանշական է, որ Ժերար Լարշեն արդեն գլխավորալե է Սենատը` 2008-ից 2011 թվականներին: Նրա հեղինակությունն ընդունում էին ինչպես համախոհները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]