Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիան ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հանրության ջանքերը

Սիրիան ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հանրության ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ողջունում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված` միջազգային ցանկացած ջանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ պահպանվում է ազգային ինքնիշխանությունը,  և գործողություններն իրականցվում են ըստ միջազգային համաձայնագրերի:

«Մենք բոլորս արդեն գիտակցում ենք, որ աշխարհում ամենադաժան ահաբեկչական կազմակերպությունը ԻԼԻՊ-ն է: Այն վտանգավոր է ինչպես սիրիացիների, իրաքցիների, այնպես էլ բոլոր ազգերի և կրոնների համար: Բացի պատմամշակութային հուշարձանների կործանումից, կազմակերպությունը ոչնչացնում է իսլամական և քրիստոնեական սրբություններ»,- նշել է նախարարը:

Նախարարի խոսքով` ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականցվի ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն: Սակայն, առաջին հերթին պետք է դադարեցվի ահաբեկիչների` ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող ֆինասավորումը և զինումը:

Անդրադառնալով միջսիրիական բանակցությունների վերսկսմանը՝ Մուալեմն ընդգծել է, որ Սիրիան հակված է հարցը լուծել քաղաքական ճանապարհով` բոլոր ընդդիմադիր ուժերի հետ երկխոսությամբ:

Ուալիդ ալ Մուալեմը նաև նշել է, թե Սիրիան ՄԱԿ-ից ակնկալում է,որ հնարավորություն տրվի իր ազգին ապրել արժանապատորեն և հեռու ահաբեկչության ցանկացած տեսակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]