Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն գործարկում է առցանց հավատարմագրում

ՀՖՖ-ն գործարկում է առցանց հավատարմագրում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը սկսում է առնցանց հավատարմագրումն ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի Եվրոպայի Առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա և Հայաստան-Ֆրանսիա հանդիպումները լուսաբանելու համար: Խաղերը տեղի կունենան համապատասխանաբար ս.թ. հոկտեմբերի 11-ին և հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առցանց հավատարմագրումը Մեդիայի ներկայացուցիչների համար բաց կլինի ս.թ. հոկտեմբերի 1-ից և կփակվի ս.թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին: Առցանց հավատարմագրում հնարավոր է իրականացնել միայն այդ ժամանակահատվածում:

Հավատարմագրում անցած Մեդիայի ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ հանդիպումների օրերին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի Չարենց փողոցի մուտքի մոտ առանձնացված հատուկ կետից՝ անձը հաստատող փաստաթղթով, հանդիպման սկզբից երկու ժամ առաջ:

Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ [email protected]:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]