Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբիայում ազատ են արձակել եգիպտացի 150 վարորդների

Լիբիայում ազատ են արձակել եգիպտացի 150 վարորդների

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբավորումը սեպտեմբերի 30-ին ազատ է արձակել եգիպտացի բեռնատարների 150 վարորդների, ովքեր գերի էին ընկել Լիբիայի արևելքում գտնվող Իջդաբիա քաղաքում, երկու շաբաթ առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, եգիպտա-լիբիական հաշտեցման հանձնաժողովի կոորդինատոր Սայիդ Աբու Զարբիան նշել է, որ ազատ արձակման գործընթացն իրականացվել է ակտիվ բանակցությունների արդյունքում: Տեղեկություններ չեն հաղորդվում բանակցությունների մանրամասնությունների մասին:

Նախօերին՝ սեպտեմբերի 29-ին, շուրջ 70 եգիպտացի վարորդներ գերի էին ընկել: Նրանց ազատ արձակման համար զինված անձինք եգիպտական ուժային կառույցներից պահանջում էին ազատ արձակել մաքսանենգության համար ձերբակալված լիբիացուն:

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ զինված անձինք առևանգում են եգիպտացիների: Մեծ թվով եգիպտացիներ, չնայած Լիբիայում չափազանց վտանգավոր իրադրությանը, շարունակում են աշխատել հարևան պետությունում: Տասնյակ անգամներ զինված անձինք Եգիպտոսից պահանջել են ազատ արձակել տարբեր պատճառներով հանցագործություններ կատարած իրենց բարեկամներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]