Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը ոչ իշխանական ուժերին կոչ արեց «քամի չանել» և նորմալ աշխատել

Շարմազանովը ոչ իշխանական ուժերին կոչ արեց «քամի չանել» և նորմալ աշխատել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է քաղաքական մեծամասնության հասցեին ոչ իշխանական ուժերի մեղադրանքներին,  որոնք վերաբերում են իրենց նախաձեռնած արտահերթ նիստերը մեծամասնության կողմից բոյկոտելուն: Նա նշեց, որ հայտարարությունների ժամն իրեն հիշեցրեց հայտնի «Միմինո» ֆիլմից մի դրվագ, երբ Մհեր Մկրտչանի մարնավորած հերոսն ասում էր՝ «Մամա ջան, էս ինչ ա կատարվում»: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես այս խորհրդարանում ոչ այս մարդկանց հետ աշխատել եմ, ոչ էլ մենք տեղյակ ենք այն խնդիրներին, որոնց մասին նրանք խոսում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին, ով ընթերցեց Սահմանադրական դատարանի որոշումն այ մասին, թե բոլոր պատգամավորները պետք է պարտադիր մասնակցեն արտահերթ նիստերին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է հրավիրում՝ Շարմազանովը նշեց, որ շատ լավ է, որ ընթերցում են Սահմանադրական դատարանի որոշումը՝ հիշեցնելով, որ այդ որոշման ընդունումից հետո քաղաքական մեծամասնությունը հրավիրել է արտահերթ նիստ, որը ոչ իշխանական ուժերը բոյկոտել են: «Երբ ձեզ հարցրեցինք՝ ինչո՞ւ եք բոյկոտում, ինչո՞ւ չեք մասնակցում, դուք ասացիք, որ դա քաղաքական դիրքորոշում է: Այդ ո՞նց եղավ, որ ձերը քաղաքական դիրքորոշում է, մերը` քաղաքական դիրքորոշում չէ: Թե` «Ինչ կարելի է Զևսին՝ չի կարելի եզին»,- նշեց Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց, որ Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերի 58 պատգամավոր կա: «Երեկ ժամը 18:30-ին, երբ դուք արտահերթ նիստ էիք հրավիրել, ներկա է եղել և գրանցվել է 38 պատգամավոր: Իսկ ու՞ր էին մնացածը:  Իսկ 21:30-ին՝ երեքժամյա ռեժիմի ավարտից հետո, երբ ես փակում էի նիստը` ես էի, Ազգային ժողովի նախագահն էր և քարտուղարությունը: Եթե այդքան շահագրգռված էիք, եթե ձեր խնդիրը հարցեր լուծելն է, այլ ոչ թե քամի անելը, ինչո՞ւ չէիք եկել: Ձեր ընկերներին հավաքեիք, գայիք»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով քաղաքական մեծամասնությանը անտարբերության մեջ մեղադրող դիտարկումներին՝ Շարմազանովը նշեց, որ հիմնական աղետն անտարբերությունն է, հատկապես քաղաքական ուժերի անտարբերությունը: «Հիմա ես ձեզ հարց եմ տալիս: Այդ անտարբերությունից ելնելո՞վ չմասնակցեցիք ընտրություններին: Այդ անտարբերությունից ելնելո՞վ ոչ թեկնածու առաջարկեցիք, ոչ էլ որևէ մեկին քվեարկեցիք: Դրանից ելնելո՞վ ձեր խմբակցության անդամին չաջակցեցիք նախագահական ընտրությունների և Ազգային ժողովի նախագահի ընտրություններում»,- հարցրեց նա:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հնչող բառապաշարն իրեն նախընտրական բառապաշար է հիշեցնում: Նա հիշեցրեց բոլորին, որ արտահերթ ընտրություններ չեն սպասվում, լինելու են 2017թ. հերթական ընտրությունները՝ կոչ անելով «քամի չանել» և նորմալ աշխատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]