Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիայում կասեցված Է հանրաքվեի նախապատրաստումը

Կատալոնիայում կասեցված Է հանրաքվեի նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել ենթարկվել Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը եւ կասեցնել անկախության հանրաքվեի նախապատրաստման արշավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին քննության Է առել հիմնական օրենքին Կատալոնիայում նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագրի եւ հարցումների մասին օրենքի անհամապատասխանության վերաբերյալ երկրի կառավարության հայցերը, ինչն ինքնաբերաբար նշանակում Է դրանց գործողության կասեցում: Սահմանադրության համաձայն՝ օրենքների գործողությունը սառեցված Է հինգ ամսով: Բացի դրանից, կառավարությունը պահանջել Է կասեցնել «այդ հարցման նախապատրաստման բոլոր գործողությունները»:

Մինչդեռ Կատալոնիայի կառավարության մամուլի քարտուղար Ֆրանսեսկ Հոմսը, ամփոփելով ինքնավարության կառավարության նիստի արդյունքները, սեպտեմբերի 30-ին հայտարարել Է, որ «խաղն ավարտված չԷ»: «Ոչինչ չի ավարտվել: Սա ընթացակարգային իրադրություն Է, որը մենք չենք կարող անտեսել, բայց մեր մտադրությունն Է՝ շարունակել մեր ստանձնած պարտավորությունների եւ օրենքի շրջանակներում»,-ասել Է նա: Մոտ ժամանակներս ինքնավարության ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կուղարկեն իրենց դիրքորոշոմւը պաշտպանող փաստարկները:

Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացվեն Իսպանիայի կառավարության եւ ՍԴ-ի որոշման դեմ: Դրանց մասնակիցները կպահանջեն՝ թույլատրել հարցման անցկացումը նոյեմբերի 9-ին: Ամենաբազմամարդ հանրահավաքը կկայանա Բարսելոնայում:

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին հրամանագիր Է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]