Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն ԱՄՀ-Հայաստան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդի. Հորթոն

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն ԱՄՀ-Հայաստան հարաբերությունների վրա 
բացասաբար 
չի ազդի. Հորթոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հետ աշխատանքի կտրուկ փոփոխություն չի կանխատեսում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: «Կարևոր է պահպանել մեր բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն առկա է եղել վերջին 20 տարիների ընթացքում` քաղաքական ու տնտեսական  փոփոխությունների տարբեր շրջափուլերում»,- նշեց նա:

Հորթոնի խոսքով` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո սպասվում են որոշ ֆինանսական հոսքեր ՀՀ տնտեսություն. մասնավորապես, ակնկալվում է, որ Հայաստանը ստանալու է ԵՏՄ անդամ երկրների մաքսային մուտքերի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը կամ ավելին: «Այսինքն` բոլոր չորս երկրների կողմից հավաքագրվող մաքսավճարների հանրագումարի մեկ տոկոսից մի քիչ ավելի բաժին է հասնելու Հայաստանին:

Եթե բոլոր պայմանները մնան անփոփոխ, որ բոլորը հավասար լինեն, ապա դա կնշանակի, որ Հայաստանը շատ ավելի մեծ գումար կստանա, քան ներկայում է ստանում մաքսավճարների տեսքով: Այդ գումարը տարեկան կարող է հասնել 150-200 միլիոն դոլարի, որը բավականին մեծ  է: Կարևոր է, որպեսզի ՀՀ կառավարությունն ունենա հստակ ծրագրեր այդ գումարների ծախսման ուղիների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Հորթոնի դիտարկմամբ` ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի կառավարողներին կստիպի ավելացնել կապիտալ ու սոցիալական ծախսերը: «Դրանք որոշումներ են, որ իշխանությունները պետք է կայացնեն, և այդ որոշումները կարող են ազդել իշխանությունների ու մեր հարաբերությունների վրա, բայց ես չեմ կարծում, որ դա կլինի բացասական ազդեցություն:

Ասեմ ավելին` մենք Մաքսային միության անդամ պետությունների հետ իրականացրել ենք տարբեր ծրագրեր: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս ծրագիր է իրականացրել Բելառուսի հետ, ունենք նաև ծրագրեր Եվրամիության անդամ երկրների` Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի հետ»,- հայտնեց Հորթոնը:

Բանախոսը նաև ավելացրեց, որի անդամակցությունից հետո զարգացումները  կլինեն կանխատեսելիության սահմաններում: «Ավելի բարդ կամ վատ իրավիճակ չի լինի: Ռիսկեր կառաջանան` կապված աշխարհաքաղաքական զարգացումների, Ուկրաինայի ճգնաժամի, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման պատճառով, բայց պարտադիր չի, որ դրանք բերեն իրավիճակի վատթարացմանը: Այդ հարցերը կարող են աինքնակարգավորվել»,- հավելեց Հորթոնը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հավաստմամբ` ներքին առանձնահատուկ ռիսկեր չկան: «Մոտակա մի քանի տարիերին պետք է, որ կայուն քաղաքական իրավիճակ լինի Հայաստանում, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան: Վերջերս կառավարությունն է փոխվել ու որոշ ժամանալ կառավարության փոխոփություն չի լինի: Ռիսկերը հիմնականում արտաքին են»,- նշեց Մարկ Հորթոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]