1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շարմազանովը Իսաբել Դինգիզյանին շնորհավորել է Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Շարմազանովը Իսաբել Դինգիզյանին շնորհավորել է Շվեդիայի Ռիկսդագի 
փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին` Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի տիկին Դինգիզյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացի եւ ժողովրդավարական զարգացման վրա, այնպես էլ օրինակ է հանդիսացել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ մեր երկրի համար:

Հայաստանում բարձր են գնահատում Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում Ձեր ունեցած առանցքային դերակատարումը, ինչպես նաեւ Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման ողղությամբ ցուցաբերված աջակցությունը:

Վստահ եմ, որ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը վճռական նշանակություն կունենա նաեւ հայ-շվեդական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, մասնավորապես, միջխորհրդարանական փոխգործակցության ասպարեզում, ինչը հանդիսանում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության անկեղծ ցանկությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]