Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվել

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` անտառից 68 ծառ ապօրինի դուրս բերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 2014 թվականին սեպտեմբերի 22-ին «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ (1 կանգուն ծառի ապօրինի հատում),  N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 2014թ. սեպտեմբերի 20-ին` «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ (2 կանգուն ծառի ապօրինի հատում), N 010 անտառխախտման արձանագրություն կազմվել է 2014թ. սեպտեմբերի 23-ին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 կանգուն ծառի համար և N 011 անտառխախտման արձանագրությունը    կազմվել է 2014թ. սեպտեմբերի 23-ին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում`  անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 2014թ. սեպտեմբերի 23-ին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 19 ծառի համար:

Անտառխախտմամ վերոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am