Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ Ղազախստանի իշխանությունները ԵՏՄ-ի գործարկումից հետո կաջակցեն գործարարներին. Պուտին

ՌԴ-ի եւ Ղազախստանի իշխանությունները ԵՏՄ-ի գործարկումից հետո կաջակցեն գործարարներին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Ղազախստանի իշխանությունները կաջակցեն ձեռնարկատերերին 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նորմերի ուժի մեջ մտնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսական պետության ղեկավարը նշել Է, որ ԵՏՄ-ի գործարկումն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի ջերմաԷներգետիկական համալիրի ոլորտում համատեղ աշխատելու համար, ինչպես նաեւ թույլ կտա կրճատել կապիտալների, ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի տեղաշարժման արգելքները եւ կնպաստի կոոպերացիոն նախագծերի թվի ընդլայնմանը: 

«Կարեւոր Է, որ տարածաշրջանային իշխանությունները, բիզնեսը, արդյունաբերողներն ու ներդրողները լիովին օգտվեն ստեղծված հնարավորություններից: Մենք, անպայմանորեն, ե՛ւ կառավարությունների, ե՛ւ նախագահների մակարդակով ամեն կերպ կնպաստենք դրան»,-ասել Է Պուտինը ՌԴ-ի եւ Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]