Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմական համագործակցության 2015-2016թթ. պլանը

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմական 
համագործակցության 2015-2016թթ. պլանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 29-ից 30-ը անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր:

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչի մասնակցությամբ:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016թթ. պլանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]