Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղեգնաձորում քաղաքացին գնումների դիմաց վճարել է հուշանվեր-թղթադրամով

Եղեգնաձորում քաղաքացին գնումների դիմաց վճարել է հուշանվեր-թղթադրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը սեպտեմբերի 26-ին հայտնել է, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները պարզել են, որ գնումները կատարել է 1974թ. ծնված Աշոտ Մ.-ն: Նա նշված տաղավարից գնել է 4լ գինի և 2լ դեղձի օղի, որի դիմաց պետք է վճարեր 10.000 դրամ, սակայն վճարել է ՌԴ 1.000 ռուբլանոցի նմանությամբ հուշանվեր-թղթադրամ: Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ևս մեկ հուշանվեր-թղթադրամ: Կատարվում է հետաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]