Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քեմերոնը հասկանալ Է տվել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «չի կոտրի իր սիրտը»

Քեմերոնը հասկանալ Է տվել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «չի կոտրի իր սիրտը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը սեպտեմբերի 30-ին հասկանալ Է տվել, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «չի կոտրի իր սիրտը», եւ որ հանրակցության մեջ թագավորության հետագա մնալը կախված կլինի այն բանից, թե որքանով Է դա նրան շահավետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է BBC-ին տված հարցազրույցում:

Լրագրողը վարչապետին հիշեցրել Է այն մասին, որ Շոտլանդիայի անկախության շուրջ սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեի նախօրյակին նա հայտարարել Էր, թե Մեծ Բրիտանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալը «կկոտրի իր սիրտը»: Ծրագիրը վարողը կառավարության ղեկավարին հարցրել Է, թե նա կարող Է արդյոք նույնն ասել ԵՄ-ի կազմից թագավորության հնարավոր դուրս գալու կապակցությամբ:  

«Միացյալ Թագավորության նկատմամբ իմ զգացմունքները հազար անգամ ավելի ուժեղ են, քան Եվրամիության նկատմամբ,-հայտարարել Է Քեմերոնը:-Միացյալ Թագավորությունն այն հարցն Է, որը կարող Է սիրտ կոտրել: Այդ հարցը (ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցը) նույնպես կարեւոր Է, բայց պրագմատիկ հարց Է. «Ի՞նչն ավելի լավ կլինի Միացյալ Թագավորության համար: Մենք ինչպե՞ս կարող ենք հասնել Բրիտանիայի համար ավելի լավ պայմանների: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»,-ասել Է վարչապետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]