Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ամերիաբանկն» ունի հատուկ առաջարկ ֆիզիկական անձնաց համար

«Ամերիաբանկն» ունի հատուկ առաջարկ ֆիզիկական անձնաց համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկը» սեպտեմբերի 24-ից մինչև տարեվերջ հանդես է գալիս հատուկ առաջարկով ֆիզիկական անձնաց համար, ովքեր այլ բանկերում վարկեր ունեն բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով: Վարկի նվազագույն գումարը պետք է կազմի 10 մլն ՀՀ դրամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,   ՀՀ այլ բանկերում սպասարկվող ֆիզիկական անձինք, իրենց վարկերը տեղափոխելով «Ամերիաբանկ», հնարավորություն ունեն ստանալ «բոնուս»` վարկի գումարի միանվագ 1 տոկոսի չափով (ներառյալ հարկերը), որը հաճախորդը կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

«Ամերիաբանկը» նաև մինչև տարեվերջ երկարաձգել և բարելավել է փոքր և միջին ձեռնարկություններին տրվող բիզնես վարկերը խթանելու նպատակով ստեղծված «Բումերանգ» արշավի պայմանները:

Արշավի շրջանակներում հիանալի հնարավորություն է տրվում այն վարկառու ՓՄՁ-ներին, ովքեր իրենց վարկն այլ բանկերից տեղափոխում են «Ամերիաբանկ»: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1 տոկոսը «Ամերիաբանկը» վերադարձնում է վարկառուին, և վերջինս կարող է այն տնօրինել իր հայեցողությամբ: Ընդ որում, վարկի տրամադրման համար որևէ վճար չի գանձվում և բանկը հոգում է գրավադրման համար բոլոր ծախսերը: Արշավի շրջանակներում բանկը 2014 թվականի սեպտեմբերի 8-ից 1 տոկոսով նվազեցրեց նաև վարկերի տրամադրման տոկոսադրույքը բանկում գործող տոկոսադրույքից:

Այս առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)` 10 մլն -100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակներում վարկերը տրամադրվում են նվազագույն երեք տարի մարման ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]