Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունն ուժի մեջ թողեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունն ուժի մեջ թողեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ուժի մեջ թողեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների փուլառփուլ չեղարկումն սկսելու համար կարող Է պահանջվել հանրակցության գագաթնաժողովի որոշումը, Բրյուսելում Ուկրաինայի իրադրությանն շուրջ ԵՄ-ի դեսպանների հանդիպման կուլիսներում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական մի աղբյուր:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտարարելուց հետո Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպյոյը հայտնել Էր, որ ԵՄ-ն կարող Է ամբողջությամբ կամ մասնակիորեն դրանք չեղյալ հայտարարել՝ կախված Ուկրաինայի արեւելքում իրադրության զարգացումից:

Մեկնաբանելով պատժամիջոցների չեղարկման հնարավոր գործընթացը, ԵՄ-ի արտաքին ծառայության աղբյուրը պարզաբանել Է, որ գոյություն ունի դրանցից հրաժարվելու երկու հնարավոր ուղի, «ընդ որում՝ երկուսն Էլ փուլային են, խոսքը չի վերաբերում պատժամիջոցների ամբողջ բլոկը չեղյալ հայտարարելուն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]