Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շարմազանովը կողմ է ատելությունն ու քաղաքական նիհիլիզմը բացառող միջավայրի ստեղծմանը

Շարմազանովը կողմ է ատելությունն ու քաղաքական նիհիլիզմը բացառող միջավայրի 
ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը չպետք է անօրինականորեն միջամտի երկրի ներքին խնդիրներին, իսկ մյուս կողմից քաղաքացիները չպետք է օրենքի խախտում թույլ տան: Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Պետք է ասեմ, որ շատ կարևոր հարց է քննարկվում: Այս նախագծի քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ, որ արտակարգ դրության պայմաններում զինված ուժերը չպետք է օգտագործվեն, որ բանակը չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին: Եթե ցանկանում եք մեր քաղաքական գնահատականը ստանալ, այն մեկն է՝ բանակը չպետք է անհիմն մասնակցի երկրի ներքին խնդիրներին, իսկ մեր քաղաքացիները չպետք է օրենքի խախտում թույլ տան: Իսկ հարցը, որ քննարկվում է այս պահին, ավելի շատ գտնվում է իրավական տիրույթում, և ես կարծում եմ, որ այն կարելի է քննարկել Սահմանադրական դատարանում, քանի որ նախագծի հեղինակները պնդում են, որ գործող օրենքում ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ մի խումբ պատգամավորների դիտարկումներին, թե բանակում ծառայում են մեր սիրելի զինվորները և պետք չէ նրանց հանել բնակչության դեմ: Նա ընդգծեց, որ ոչ միայն բանակում են ծառայում մեր սիրելի երեխաները, այլ նրանք ծառայում են նաև ՀՀ ոստիկանությունում և ազգային անվտագության ծառայությունում: «Ես չեմ ցանկանում, որ մենք տարանջատում անենք. բանակում ծառայում են մեր սիրելիները, իսկ ոստիկանությունում կամ ազգային անվտանգությունում ծառայող մեր սպաները մեր սիրելիները չե՞ն: Բոլորն էլ մեր սիրելիներն են, մեր բոլոր քաղաքացիները մեր սիրելիներն են»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը շեշտեց, որ հարկավոր է այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի ատելությունը և քաղաքական նիհիլիզմն իսպառ վերանան, իսկ իրավական խնդիրները, որոնք առաջարկվում են նախագծով գոնե այս փուլում պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում:

Ազգային ժողովը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ ՀԱԿ խմբակցությունն է: Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության դեպքում կարող են օգտագործվել միայն ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: Այսպիսով` ՀԱԿ-ն առաջարկում է արգելել արտակարգ դրության պայմաններում ԶՈՒ կիրառումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]