1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարածաշրջանում Հայաստանի մամուլն ամենաազատն է

Տարածաշրջանում Հայաստանի մամուլն ամենաազատն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2014 թվականի ինդեքսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի տվյալներով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում մամուլի ազատության հարցում:

Ըստ ինդեքսի` Հայաստանը զբաղեցրել է 78–րդ հորիզոնականը` նահանջելով 4 հորիզոնականով, մինչդեռ Վրաստանը 84–րդն է, իսկ Ադրբեջանը` 160–րդը: Թուրքիան զբաղեցրել է 154–րդ հորիզոնականը, իսկ Ռուսաստանը 148–րդն է:

Ամենաազատ մամուլն ունեցող պետությունների տասնյակի մեջ մտնում են Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան,Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Շվեդիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]