Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիայի զորակազմն ավարտել Է մարտական առաքելությունն Աֆղանստանում

Բելգիայի զորակազմն ավարտել Է մարտական առաքելությունն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ռազմաօդային ուժերն ավարտել են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո մարտական առաքելությունը Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել են երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:  

«Բելգիական զորակազմի բոլոր ուժերն ու միջոցները հեռացել են Աֆղանստանից»,-նշել են գերատեսչությունում: Այդ առաքելությունը թագավորության պատմության մեջ դարձել Է ամենաերկար Էքսպեդիցիոն արշավը, որն սկսվել Է 2008 թվականի սեպտեմբերի 2-ից, այսինքն՝ տեւել Է ավելի քան վեց տարի:

Աֆղանստանում գործի են դրվել Բելգիայի ռազմաօդային ուժերի F-16 վեց կործանիչ-ռմբակոծիչներ եւ օդաչուական եւ սպասարկող անձնակազմի շուրջ 300 անդամ: Վեց տարվա ընթացքում նրանք կատարել են շուրջ 6 հազար մարտական թռիչք: Պատերազմի ողջ ժամանակաշրջանում բելգիական զորակազմը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ չի կրել: Այդ գործողության անցկացման ծախսերը կազմել են տարեկան շուրջ 45 մլն եվրո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]