Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայում կոչ են անում փոխել ֆաշիստների և ցեղասպանների պատվին կոչված փողոցների անվանումները

Թուրքիայում կոչ են անում փոխել ֆաշիստների և ցեղասպանների պատվին կոչված 
փողոցների անվանումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի շատ փողոցների, պողոտաների, դպրոցների և այլ կառույցների` ցեղասպան, ռասիստ և ֆաշիստ անձանց անունները փոխելու համար ստորագրահավաք է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Իմ բնակված քաղաքի` Իզմիրի ամենամեծ և նշանավոր ծառուղին Թալեաթ փաշայի անունով է... Նույն այդ ծառուղու վրա ամենահայտնի միջնակարգ դպրոցներից մեկը Ջեմալ փաշայի անունով է... Չգիտեմ, բայց կարծում եմ, որ Էնվեր փաշա կամ Քենան Էվրեն անունով մի դպրոց էլ կլինի, իսկ եթե չլինի էլ, ապա հաստատ նման անունով փողոց ունենք»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում: Հեղինակները նշել են, որ նման ամոթալի անհեթեթություններից պետք է ազատվել և հանուն անցյալի մութ էջերի հետ առերեսվելու փոխել բոլոր այն փողոցների անվանումները, որոնք կրում են ցեղասպանների, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած ֆաշիստ փաշաների, գեներալների, մարդ կոչվելու իրավունքը չունեցող պետական անձանց անունները:

Ստորագրահավաքին մասնակցել հնարավոր է մուտք գործելով այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]