Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեգենդար Black Sabbath ռոք խումբը նոր ալբոմ Է ձայնագրելու

Լեգենդար Black Sabbath ռոք խումբը նոր ալբոմ Է ձայնագրելու

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Black Sabbath նշանավոր երաժշտական խումբը նոր ալբոմ է ձայնագրելու, որը նրա համար կդառնա վերջինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Metal Hammer հանդեսին հայտնել է խմբի վոկալիստ Օզզի Օսբոռնը:   

Հրատարակությունը նշում է, որ նոր սկավառակի պրոդյուսերությամբ կզբաղվի Ռիք Ռուբինը, որի հետ ձայնագրվել Էր նախորդ ռելիզը՝ «13»-ը:

«Մենք պատրաստվում ենք ձայնագրել եւս մեկ ալբոմ եւ կատարել վերջին շրջագայությունը»,-նշել Է Օսբոռնը՝ չճշտելով  հնարավոր այն երկրները, ուր խումբը պատրաստվում Է այցելել:

«Այն բանից հետո, երբ մենք տվեցինք նախորդ շրջագայության վերջին համերգը, սկսեցինք քննարկել այդ գաղափարը (ալբոմի ձայնագրությունը), քանի որ մեզ շարունակ այդ մասին հարցնում Էին»,- հավելել Է երաժիշտը: Օզզիի խոսքով՝ ձայնագրող ընկերությունը նույնպես հայտնել Է, որ ցանկանում Է խմբի եւս մեկ ալբոմ թողարկել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]